← Գլխավոր էջ
MyStore
Երաշխիքային պայմաններ
MyStore-ի երաշխիքը գործում է 1 տարի՝ բոլոր սարքերի համար։
- Երաշխիքը տարածվում է ապրանքի արտադրական թերությունների և երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ եկած՝ արտադրական բնույթի անսարքությունների վրա։
- Երաշխիքային ժամկետը հաշվարկվում է ապրանքը գնորդին հանձնելու օրվանից։
- Երաշխիքը չի տարածվում այն թերությունների կամ վնասվածքների վրա, որոնք առաջացել են ապրանքը գնորդին հանձնելուց հետո՝ սխալ օգտագործման կամ պահպանման կանոնների խախտման, մեխանիկական վնասվածքի, հեղուկի ներթափանցման, երրորդ անձանց միջամտության կամ անհաղթահարելի ուժի հետևանքով։
- Երաշխիքային սպասարկման համար գնորդը պետք է դիմի MyStore՝ ներկայացնելով ապրանքը և գնումը հաստատող փաստաթուղթը։
- Երաշխիքային դեպքի առկայությունը անհրաժեշտության դեպքում որոշվում է ապրանքի զննման կամ տեխնիկական ստուգման արդյունքում։
- Երաշխիքային սպասարկումը կարող է տևել մինչև 40 աշխատանքային օր՝ կախված անսարքության բնույթից, անհրաժեշտ ախտորոշումից և պահեստամասերի առկայությունից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ։
- Երաշխիքային ժամանակահատվածում ապրանքի անհամապատասխանության դեպքում սպառողն ունի օրենքով նախատեսված անվճար իրավական պաշտպանության միջոցների իրավունք։ Սույն երաշխիքը չի սահմանափակում սպառողի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները։
Երաշխիքը չի տարածվում նաև էլեկտրական լարման տատանումներից առաջացած վնասվածքների վրա։
Երաշխիքային սպասարկման դիմելու համար պարտադիր է ներկայացնել երաշխիքային կտրոնը։
Դիմեք MyStore խանութ՝ հասցեով՝ Կոմիտասի պողոտա 9.
+374 93 80 80 11